«Փաշինյանի քաղաքականությունը կործանարար է». Լուկաշենկոյի քննադատությունը ՀՀ-ի Արևմուտք կողմնորոշման վերաբերյալ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զգուշացրել է, որ Հայաստանի ղեկավարության «սիրախաղը» Եվրամիության հետ վտանգավար է:
«ԵՄ-ի հետ սկսեցին սիրախաղ անել, շատ վտանգավոր խաղ է, հանգստացրե՛ք նրան (Փաշինյանին) այնտեղ: Նա կկործանի Հայաստանը, նա նաև իր դեմ է դարձնում Ռուսաստանին», – հայտարարել է Լուկաշենկոն:
Նա խոսել է նաև Բելառուսի նկատմամբ Հայաստանի ղեկավարության դժգոհության մասին։ «Նրանք ինձնից վիրավորված են, քանի որ ես Ադրբեջանին եմ աջակցել: Աստված ձեզ հետ, ես միշտ սատարել եմ ողջախոհությանը, ես կողմ եմ եղել, որ պատերազմ չլինի, մենք իրար հետ չկռվենք»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը նշել է, որ ժամանակին իրականում միջնորդական գործառույթ է իրականացրել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև՝ փորձելով նպաստել տարածքային վեճի խաղաղ կարգավորմանը։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել է տնտեսական համագործակցություն և ներդրումներ։ «Ալիևն անգամ Հայաստանի հետ կռվելու նպատակ չի ունեցել»,- կարծում է Բելառուսի ղեկավարը։
Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ ինքը հրապարակայնորեն հնչեցրել է այդ առաջարկները, այդ թվում՝ Հայաստանում, սակայն Հայաստանի ղեկավարությունը չի մշակել այդ առաջարկները։ «Այն, ինչ տեղի ունեցավ, Հայաստանի ղեկավարության մեղքն է, միայն նրանց մեղքը»,- ընդգծեց նախագահը։
Ավելին, ինքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր հայտարարություններում ընդունել է Ադրբեջանի տարածքային հավակնությունները. «Փաշինյանն ինքն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից։ Թեև այդ պահին Իլհամը պատրաստ էր համաձայնել, որ սա տարածք է, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն կունենա։ Բայց ահա այսպիսի նվեր։ Ո՞վ չի օգտվի դրանից, սա ի՞նչ ունի»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Ալեքսանդր Լուկաշենկոն նաև ընդգծել է, որ լավ է վերաբերվել Հայաստանին և այս երկրի ժողովրդին։