25 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրում է հրադադարի պայմանավորվածության խախտման համար

ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրում է հրադադարի պայմանավորվածության խախտման համար

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է Գազայի հատվածում հաստատված հրադադարի պայմանավորվածությունը՝ շարունակելով արգելել տեղահանվածների վերադարձը հյուսիսային շրջաններ։

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ շարունակում է աշխատել միջնորդների հետ՝ գտնելու լուծում, որը հնարավորություն կտա տեղահանվածներին վերադառնալ Գազայի հյուսիսային տարածքներ, փոխանցում է ТАСС-ը։

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը նախօրեին հայտարարեց, որ չի թույլատրի խաղաղ բնակիչների վերադարձը հյուսիս, քանի դեռ պաղեստինյան արմատականների կողմից պատանդառված Իսրայելի քաղաքացի Արբել Յեհուդը չի ազատ արձակվել։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026