27 Հուն
2025
-3.8° c ԵՐԵՎԱՆ
0.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալեքսանդր Լուկաշենկոյին կողմ է քվեարկել ընտրողների 86,62%-ը. ԿԸՀ-ն հայտարարել է արդյունքները

Ալեքսանդր Լուկաշենկոյին կողմ է քվեարկել ընտրողների 86,62%-ը. ԿԸՀ-ն հայտարարել է արդյունքները

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է ընտրություններում՝ հավաքելով ձայների 86.82%-ը։

Օլեգ Գայդուկևիչը ստացել է 2.02% ձայն, Աննա Կանոպացկայան՝ 1.86%։ Սերգեյ Սիրանկովը հավաքել է 3.21%, իսկ Ալեքսանդր Խիժնյակը՝ 1.74%։

«Բոլորի դեմ» քվեարկել է 3.60%-ը։

Հիշեցնենք, որ սա Ալեքսանդր Լուկաշենկոյի յոթերորդ հաղթանակն է նախագահական ընտրություններում։ Նա առաջին անգամ ընտրվել է 1994 թվականին և այդ ժամանակից ի վեր անընդմեջ ղեկավարում է Բելառուսը։