27 Հուն
2025
7.2° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը կարող է դադարեցնել պատերազմը, բայց միայն Ուկրաինայի ներգրավմամբ. Զելենսկի

Թրամփը կարող է դադարեցնել պատերազմը, բայց միայն Ուկրաինայի ներգրավմամբ. Զելենսկի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է իրագործել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու իր խոստումը, սակայն միայն այն դեպքում, եթե բանակցություններում ներգրավի Կիևին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Հակառակ դեպքում դա հնարավոր չէ։ Ռուսաստանը չի ցանկանում դադարեցնել պատերազմը, մինչդեռ Ուկրաինան դրա ձգտումն ունի»,- նշել է Զելենսկին՝ ընդգծելով, որ ցանկացած գործարքի պայմաններ դեռևս հստակ չեն և հնարավոր է՝ նույնիսկ անհասկանալի Թրամփի համար։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շահագրգռված չէ պատերազմի դադարեցմամբ։

«Կարծում եմ, որ Թրամփն իսկապես ցանկանում է վերջ տալ այս պատերազմին, որը շուտով կլրանա երեք տարին»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։