Փաշինյանի խայտառակ հայտարարությունները հակասահմանադրական են և կհանգեցնեն հայ ժողովրդի արժեզրկման․ ՌԴ հայերի միություն
Ռուսաստանի հայերի միությունն արձագանքել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի հայտարարություններին։ Ընդգծվել է, որ Ցյուրիխում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի արած հայտարարությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը և Քրեական օրենսգրքին, ինչպես նաև Շվեյցարիայի օրենքներին, խեղաթյուրում են պատմական փաստերը և հանդիսանում են Սփյուռքի և մեր ժողովրդի պատմության նկատմամբ երկրի ղեկավարության չարամիտ քաղաքականության հերթական դրսևորումը։
«Հայաստանի վարչապետը, ով պարտավոր է իր երկրի օրենքներին համապատասխան ձգտել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության համակողմանի ճանաչմանը, կասկածի տակ է դրել տասնյակ երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության պատմականորեն ապացուցված և դատապարտված փաստը՝ կոչ անելով «վերանայել այս հարցը և հասկանալ, ի՞նչ և ինչու՞ է տեղի ունեցել», և ինչու՞ 1939 թվականին, նրա կարծիքով, «ցեղասպանության օրակարգ չկար, բայց արդեն 1950 թվականին այն հայտնվեց օրակարգում»։ Փաշինյանն ընտրել է Շվեյցարիան՝ որպես թուրքական նարատիվների տարածման հարթակ՝ դրանով իսկ ցույց տալով իր արհամարհանքը մի պետության նկատմամբ, որտեղ Հայոց ցեղասպանության ժխտումը, ինչպես ևՀոլոքոստը, քրեական հանցագործություն է։
Ակնհայտ է, որ իշխանության գալուց հետո հեղափոխական շանտաժի միջոցով բարձրագույն կրթության դիպլոմ ստացած Փաշինյանը, ինչպես ցանկացած հայ դպրոցական, քաջատեղյակ է, թե ի՞նչ է տեղի ունեցել ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում, և այժմ նա այս դիսկուրսի մեջ է նետվում՝ հասարակությանը իրենց պարտադրված խայտառակ քննարկման մեջ ներքաշելու համար, որը կհանգեցնի մեր արժեքների ու ձեռքբերումների արժեզրկմանը», – նշված է հայտարարության մեջ։