Մահացել է Արմեն Դուլյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արմեն Դուլյանը։ Տեղեկությունը հաստատել է Sputnik Արմենիա գործակալությունը, որտեղ էլ վերջին տարիներին տարիներին աշխատում էր Դուլյանը։ Կիրակի երեկոյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել։
2019 թ. հոկտեմբերից մինչ օրս Արմեն Դուլյանը հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք էր վարում Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում։ Նա 71 տարեկան էր։
ABC media-ն ցավակցում է լրագրողի ընտանիքին, գործընկերներին ու ընթերցողներին։