ԵՄ-ը վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը X ցանցում պաշտոնապես հաստատել է, որ Եվրամիությունը համաձայնել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ևս վեց ամսով երկարաձգմանը, որը Հունգարիան ավելի վաղ սպառնացել էր արգելափակել։
«Եվրամիության արտաքին գործերի նախարարները հենց նոր համաձայնեցին ևս մեկ անգամ երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Սա կշարունակի Մոսկվային զրկել պատերազմը ֆինանսավորելու եկամուտներից։Ռուսաստանը պետք է վճարի իր հասցրած վնասի համար»,- գրել է նա։
Ավելի վաղ Հունգարիան սպառնացել էր արգելափակել պատժամիջոցների երկարաձգումը Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցման պատճառով՝ չնայած սպառողների բողոքներին։ Բուդապեշտը Եվրահանձնաժողովից տարբեր մակարդակներով երաշխիքներ է պահանջել իր էներգետիկ անվտանգության համար։