
Հակառակարդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում. ԳՇ պետ
«Շփման գծում իրադրությունը հարաբերական կայուն է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները մեզ միշտ էլ մտահոգում են, սակայն օպերատիվ գնահատականներում դրանք փոքր մասն են կազմում»,- այդ մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:
«Հակառակարդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում։ Մենք ուշադիր հետևում ենք և սահմանին տիրող իրավիճակին, և հայտարարություններին,- նշել է նա՝ ասելով, որ գնում են խաղաղության, սահմանազատման և սահմանագծման ճանապարհով։
Նշենք, որ այս պահին Եռաբլուր զինվորական պանթեոնում են գտնվում Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը և այլք։