30 Հուն
2025
6.3° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պեսկովը չի մեկնաբանել Ասադի արտահանձնման լուրերը

Պեսկովը չի մեկնաբանել Ասադի արտահանձնման լուրերը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին արտահանձնելու՝ Դամասկոսի պահանջների մասին հաղորդումները:

Պեսկովին խնդրել են մեկնաբանել սիրիական SANA գործակալության հաղորդագրությունն այն մասին, որ Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանից փոխհատուցում են ուզել «վստահությունը վերականգնելու համար» և պահանջել են Ասադի արտահանձնումը:

«Ոչ, ես դա չեմ մեկնաբանում»,-պատասխանել Է Պեսկովը:

Նշենք, որ Reuters գործակալությանը հայտնել էր, որ Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան ՌԴ փոխարտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ Մոսկվայից պահանջել է արտահանձնել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին։