Հարավային Սուդանում մարդատար ինքնաթիռ է կործանվել
Հարավային Սուդանում փոքր մարդատար ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է ռադիո Miraya-ն, որը պատկանում է երկրում ՄԱԿ-ի առաքելությանը։
Ըստ տեղեկության՝ 21 ուղևորներով և անձնակազմի անդամներով ինքնաթիռը կործանվել է «Յունիտի» նավթահանքի մոտ թռիչքի ժամանակ։
Զոհվածների թվում երկու օդաչուներ են։ Աղետի պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվել։