05 Մար
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նրանք, ովքեր պնդում են թե ԵՄ-ը և ԵԱՏՄ-ն համատեղելի են, մոլորեցնում են հայ ժողովրդին․ Օվերչուկ

Նրանք, ովքեր պնդում են թե ԵՄ-ը և ԵԱՏՄ-ն համատեղելի են, մոլորեցնում են հայ ժողովրդին․ Օվերչուկ

Երևանը գիտի, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի նրա՝ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալուն և այս երկրի համար ԵԱՏՄ շուկայի փակմանը. այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այստեղ լուծումը շատ ակնհայտ է. Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի շուկաների փակում Եվրասիական տնտեսական միության հետ: Հակառակ դեպքում՝ մեր արտադրողները կտուժեն Եվրասիական տնտեսական միությունում, դա ակնհայտ է»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։ Նա մանրամասնել է, որ Հայաստանի համար «ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումը ինքնաբերաբար կնշանակի վերադարձ ԵԱՏՄ-ի հետ մաքսատան և մաքսային սակագներին»։

«Մեզ համար, իհարկե, սա ազդանշան է, որ Եվրամիությանն անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է»,- նշել է Օվերչուկը։ Նա վստահ է, որ «դա բացարձակապես ակնհայտ է ցանկացած մարդու համար, ով թեկուզ մի փոքր ծանոթ է այս երկու ինտեգրացիոն ասոցիացիաների կառուցվածքին»։ Նրա խոսքով՝ հայկական կողմը միանգամայն հստակ գիտի հետևանքների մասին, և ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա»։

Օվերչուկը նշել է, որ «այն մարդիկ, ովքեր այժմ Հայաստանում ընթացող քննարկումների ընթացքում պնդում են, թե իբր հնարավոր կլինի ինչ-որ լուծում գտնել, մեղմ ասած, մոլորեցնում են հայ ժողովրդին»։ ՌԴ վարչապետը նշել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը երկար է լինելու և կոչ է արել սպասել այս հարցով Հայաստանի խորհրդարանում լսումների արդյունքներին։

Նա նաև հավելել է, որ Ղազախստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Հայաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու ցանկության հարցը չի քննարկվի։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ