30 Հուն
2025
-2.9° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը ցանկանում է սահմանազատում իրականացնել նաև հայ-վրացական սահմանին. Միրզոյան

Հայաստանը ցանկանում է սահմանազատում իրականացնել նաև հայ-վրացական սահմանին. Միրզոյան

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ, խոսելով տարածաշրջանի մասին, Միրզոյանն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին և  խոսել սահմանազատումից։

«Տեղյակ եք ՀՀ նախաձեռնությունից՝ «Խաղաղության խաչմերուկից», որը ենթադրում է ակտիվ տնտեսական, տրանսպորտային համագործակցություն: Նաև այս նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանին առաջարկել ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները: Պատրաստ ենք այս ծրագրով, բայց նաև մյուս ուղղություններով վերջնականացնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»,– ասել է Միրզոյանը։

Նա շեշտել է, որ ՀՀն ոչ միայն հայադրբեջանական, այլ նաև հայվրացական սահմանի սահմանազատում է ցանկանում իրականացնել։ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին իր հերթին հույս է հայտնել, որ ՀՀի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագիրը կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք նպատակահարմար կլինեն։