«Տնտեսական տիրակալի» վերածվող Չինաստանի և ՀՀ-ի առևտրաշրջանառության վրա բացասական ազդեցություն են ունեցել ՀՀ-ՌԴ վատթարացող հարաբերությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները Չինաստանի աճող գլոբալ ազդեցությանը դիմակայելը որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն են սահմանել: Կենտրոնական Ասիայում ԱՄՆ պաշտոնյաները դժվարին պայքարի կհանդիպեն՝ փորձելով նվազեցնել Պեկինի ընդլայնվող տնտեսական հետքը, գրել է Eurasianet-ը:
Ինչպես նշվել է Պեկինը ամրապնդել է իր դիրքերը՝ որպես գերիշխող տնտեսական խաղացող տարածաշրջանում, որը գտնվում է Չինաստանի արևմտյան սահմանին՝ գրանցելով առևտրաշրջանառության գրեթե 5 տոկոս աճ 2024 թվականին՝ համաձայն երկրի մաքսային գլխավոր վարչության հրապարակած տվյալների: Չինաստանը մի կողմ է մղել Ռուսաստանին՝ որպես տարածաշրջանի գլխավոր առևտրային գործընկերոջ: Թվերը ցույց են տալիս, որ 2024 թվականի առևտրի հաշվեկշիռը մեծապես հենվում է Չինաստանի օգտին: Կենտրոնական Ասիայի հետ ընդհանուր շրջանառությունը հասել է 94,8 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա 89,4 միլիարդ դոլարի դիմաց: Կենտրոնական Ասիա արտահանված չինական ապրանքներն ու ծառայությունները կազմել են 64,2 միլիարդ դոլար, ինչը կազմում է առևտրի ավելի քան երկու երրորդը: Անցյալ տարի Չինաստանը Կենտրոնական Ասիայից ներկրած 30,6 միլիարդ դոլարի մեծ մասը բաղկացած է բնական պաշարներից, ներառյալ նավթը, բնական գազը, թանկարժեք մետաղները և օգտակար հանածոները:
Ներմուծման մեկ այլ հիմնական ապրանքը մրգերն ու այլ պարենային ապրանքներն էին։ Ղազախստանը մնացել է Չինաստանի ամենամեծ առևտրային գործընկերը տարածաշրջանում, որի երկկողմ ապրանքաշրջանառությունը հասել է 43,8 միլիարդ դոլարի, ինչը գրեթե 7 տոկոսով ավել է նախորդ տարվա ընդհանուր ցուցանիշից:
Ղազախստանը ներմուծել է 28 մլրդ դոլարի ապրանքներ և ծառայություններ, իսկ արտահանումը կազմել է 15,9 մլրդ դոլար։ Տարածաշրջանում Չինաստանի երրորդ խոշորագույն առևտրային գործընկեր Թուրքմենստանի հետ առևտուրը գնահատվել է 10,6 միլիարդ դոլար: Սակայն Թուրքմենստանը մնացել է Կենտրոնական Ասիայի միակ պետությունը, որը Պեկինի հետ ապրանքաշրջանառության ավելցուկ է գրանցել: Աշխաբադի արտահանումը կազմել է 9,6 միլիարդ դոլար, մինչդեռ ներմուծումը սահմանափակվել է 1 միլիարդ դոլարից մի փոքր ավելի: Ուզբեկստանում չինական առևտրի մարգինալ անկում է գրանցվել մոտ 2 տոկոսով՝ մինչև 13,8 միլիարդ դոլար, ընդ որում՝ Չինաստան արտահանումը կազմել է 2 միլիարդ դոլար, իսկ ներմուծումը ՝ 11,8 միլիարդ դոլար: Տաջիկստանում արձանագրվել է նաև երկկողմ շրջանառության անկում մոտ 2 տոկոսով՝ մինչև մոտ 3,9 միլիարդ դոլար: Մինչ Դուշանբեի արտահանումը Չինաստան տարեկան կտրվածքով աճել է գրեթե 40 տոկոսով՝ հասնելով 350 միլիոն դոլարի, Տաջիկստանի ներմուծումը կազմել է 3,5 միլիարդ դոլարից մի փոքր ավելի: Միևնույն ժամանակ, Չինաստանի տնտեսական ազդեցությունը Կովկասում նույնպես աճում է։ Տարածաշրջանի երեք երկրների հետ առևտրաշրջանառությունը 2024 թվականին հասել է 6,5 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա ընդհանուր 5,4 միլիարդ դոլարի դիմաց՝ աճելով 22 տոկոսով: Ինչպես Կենտրոնական Ասիայի դեպքում՝ առևտրի հաշվեկշիռը մեծապես օգուտ է բերել Չինաստանին. կովկասյան երկրների ներմուծումը կազմել է 5,3 միլիարդ դոլար, իսկ արտահանումը ՝ 1,1 միլիարդ դոլար:
Ադրբեջանին բաժին է ընկել տարածաշրջանի ապրանքաշրջանառության ամենամեծ բաժինը՝ մոտ 2,5 մլրդ դոլար, և ցույց է տվել ամենամեծ աճն՝ ավելի քան 43 տոկոս տարեկան կտրվածքով: Սակայն աճը պայմանավորված է բացառապես Չինաստանից ներմուծմամբ, որն աճել է 55 տոկոսով՝ հասնելով 2,4 միլիարդ դոլարի, մինչդեռ Բաքվի առանց այդ էլ աննշան արտահանման ընդհանուր ծավալը անկում է ապրել 64 տոկոսով՝ հասնելով 61 միլիոն դոլարի: Չինաստանի հետ Վրաստանի առևտուրն աճել է մոտ 10 տոկոսով՝ մինչև 2,3 մլրդ դոլար։ Ներմուծումը հիմնականում մնացել է անփոփոխ՝ շուրջ 2 մլրդ դոլար: Եվ չնայած արտահանումն աճել է մոտ 142 տոկոսով, ընդհանուր գումարը դեռևս համեմատաբար համեստ 276 միլիոն դոլար է: Հայաստանի երկկողմ շրջանառությունն աճել է 15 տոկոսով՝ հասնելով 1,8 մլրդ դոլարի։ Սակայն, ինչպես և Ադրբեջանի դեպքում, Չինաստանից ապրանքների ընդլայնված հոսքն էր, որը փաստացիորեն ապահով է ամբողջ աճը։ Չինական ներմուծումն աճել է ավելի քան 75 տոկոսով՝ գերազանցելով 1 միլիարդ դոլարը, մինչդեռ արտահանումը կրճատվել է շուրջ 22 տոկոսով՝ հասնելով 768 միլիոն դոլարի: Մինչև 2024 թվականը Հայաստանը Չինաստանի հետ դրական առևտրային հաշվեկշիռներ ուներ, որոնք սկսվել են առնվազն 2014 թվականից: Ռուսաստանից տնտեսական կախվածությունը կտրուկ նվազեցնելու Երևանի ջանքերը, հավանաբար, նպաստել են Պեկինի հետ երկրի առևտրային հաշվեկշիռը բացասական տարածք մղել: