30 Հուն
2025
-2.9° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալմաթիում մեկնարկում է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը

Ալմաթիում մեկնարկում է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը

Ալմաթիում այսօր կմեկնարկի ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը։ Միջոցառումը կտևի երկու օր։ Սպասվում է, որ համաժողովին կմասնակցեն Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղրղզստանի վարչապետները։

Բացի այդ՝ ակնկալվում է ԵԱՏՄ-ում դիտորդ երկրների՝ Իրանի առաջին փոխնախագահի, Կուբայի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև հրավիրված երկրների՝ Ադրբեջանի և Տաջիկստանի կառավարությունների ղեկավարների մասնակցությունը։

Նեղ և ընդլայնված կազմով անցկացվող հանդիպման օրակարգում ընդգրկված են առևտրատնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ։

Հունվարի 31-ին ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները, դիտորդ պետությունները և հրավիրված հյուրերը կմասնակցեն Digital Almaty 2025 թվային ֆորումի լիագումար նիստին: