31 Հուն
2025
6° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավրովը ԱՊՀ երկրների դեսպանների հետ կքննարկի տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերը

Լավրովը ԱՊՀ երկրների դեսպանների հետ կքննարկի տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերը

Փետրվարի 3-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ԱՊՀ դեսպանների հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Փետրվարի 3-ին Մոսկվայում տեղի կունենա ավանդական նախաճաշ՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանում հավատարմագրված ԱՊՀ անդամ երկրների դեսպանների միջև»,- նշել է նա ճեպազրույցի ժամանակ։

Զախարովան հավելել է, որ հանդիպման ընթացքում Լավրովը կամփոփի 2024 թվականին Համագործակցության շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքները, կքննարկի 2025 թվականի փոխգործակցության առաջնահերթությունները, ինչպես նաև գործընկերներին կտեղեկացնի միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումների մասին։