31 Հուն
2025
6° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը երդմնակալության համար միլիոնավոր դոլարներ է ստացել կրիպտոարժույթի ընկերություններից. Bloomberg

Թրամփը երդմնակալության համար միլիոնավոր դոլարներ է ստացել կրիպտոարժույթի ընկերություններից. Bloomberg

Կրիպտոարժույթի ընկերությունները միլիոնավոր դոլարներ են նվիրաբերել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության կոմիտեին։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։

Նրա խոսքով՝ Coinbase Inc.-ը, Crypto.com-ը, Galaxy Digital-ը, Paradigm Operations-ը և Payward Inc.-ը մեկական միլիոն դոլար են ուղարկել Թրամփին, իսկ Robinhood Markets-ը կատարել է $2 միլիոն նվիրատվություն: Հրապարակումը հիշեցրել է, որ նախկինում Թրամփը թերահավատորեն էր վերաբերվում կրիպտոարդյունաբերությանը, սակայն նրա դիրքորոշումը հետագայում փոխվել է։ Վերադառնալով Սպիտակ տուն՝ նա ստորագրել է ԱՄՆ-ն «մոլորակի կրիպտո մայրաքաղաք» դարձնելու գործադիր հրամանը և ներդրող Դեյվիդ Սաքսին նշանակել արհեստական ինտելեկտի և կրիպտոարժույթների ոլորտում ԱՄՆ վարչակազմի քաղաքականության ղեկավար։

Ինչպես նշել է Bloomberg-ը, երդմնակալության հանձնաժողովը նաև նվիրատվություններ է ստացել այլ բիզնեսներից՝ հույս ունենալով, որ Թրամփի վարչակազմի կողմից կարժանանա ավելի բարենպաստ վերաբերմունքի: Օրինակ՝ ամերիկյան նավթագազային Chevron հսկան նվիրաբերել է 2 միլիոն դոլար, ինչը շատ ավելին է (525 հազար դոլար), որը կազմակերպությունը հատկացրել է Թրամփի առաջին երդմնակալության համար։

Դոնորների թվում են նաև Amazon տեխնոլոգիական հսկան, ChatGPT ծառայության OpenAI մշակողը, Meta կորպորացիան, Goldman Sachs Group բանկային խումբը և Johnson & Johnson և Bayer Corporation դեղագործական ընկերությունները:

Ավելի վաղ ABC հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Թրամփն իր երդմնակալության համար հավաքել է ռեկորդային 250 միլիոն դոլար։ Հանրապետականի նախորդ երդմնակալությունը 2017 թվականին հավաքել էր 107 միլիոն դոլար: