31 Հուն
2025
8.2° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զախարովան հայ լրագրողին խորհուրդ է տվել հարցնել Ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

Զախարովան հայ լրագրողին խորհուրդ է տվել հարցնել Ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, հայ լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հրապարակումները, նշել է․ «Այդ հարցն արդեն աբսուրդային տեսք ունի։ Ես մտածում էի՝ դուք կհարցնեք, օրինակ, Դավոսում հնչած Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության մասին, հատկապես հաշվի առնելով, որ այդ թեման բարձրացվում է հայկական ԶԼՄ-ներում՝ այդ թվում ռուսական և, ընդհանուր առմամբ, միջազգային արտաքին քաղաքականության կոնտեքստում։ Իսկ թե ինչպես ենք մենք Ադրբեջանի հետ կառուցում մեր երկկողմ հարաբերությունները, ինչպես ենք մենք լուծում մեր խնդիրները, ինչպես ենք զարգացնում հարաբերությունները, հաղթահարում ինչ-որ բարդություններ․․․ դա արդեն աբսուրդային է», – հայտարարել է Զախարովան։

Լրագրողի նկատառմանը, թե ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները ևս շատ հաճախ հնչեցնում են հարցեր հայ-ռուսական հարաբերությունների մասին, Զախարովան պնդել է, որ դա այդպես չէ։ Հարցերը մեծ մասամբ վերաբերում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և միջազգային օրակարգին։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է. «Պետք է նաև վերադառնանք Հայոց ցեղասպանության պատմությանը, հասկանանք, թե ի՞նչ է տեղի ունեցել և ինչու՞, ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ու՞մ միջոցով ենք դա ընկալել…Ինչպե՞ս է ստացվում, որ 1939 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ չկար։ Ինչպե՞ս եղավ, որ Հայոց ցեղասպանության օրակարգը ի հայտ եկավ 1950թ-ին»: