Իլոն Մասկը մեղադրել է USAID-ին COVID-19-ի և կենսաբանական զենքի մշակումը ֆինանսավորելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կազատվի խելագար արմատականներից», որոնք ղեկավարում են USAID-ին։
USAID-ի սոցիալական մեդիայի հաշիվը X-ում, որն ուներ գրեթե մեկ միլիոն հետևորդ, ջնջվել է։ Գործակալության կայքը նույնպես անհասանելի է։
Նախօրեին USAID-ի երկու բարձրաստիճան ղեկավարներ հրաժարվել են թույլ տալ Իլոն Մասկին, ով ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետությունը բարելավելու գործակալությունը, մտնել գործակալության գաղտնի տարածք։ Նրանք ուղարկվել են «վարչական արձակուրդի»։
Մասկը մեղադրել է ԱՄՆ ՄԶԳ-ին կենսաբանական զենքի մշակումը ֆինանսավորելու մեջ։
«Գիտեի՞ք, որ USAID-ն, օգտագործելով ձեր հարկային դոլարները, ֆինանսավորել է կենսաբանական զենքի, այդ թվում՝ COVID-19-ի մշակումը, որը միլիոնավոր մարդկանց է սպանել», – գրել է նա X-ում։ Մասկը հավելել է, որ USAID-ն հանցավոր կազմակերպություն է, «ժամանակն է, որ այն մեռնի»։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Միացյալ Նահանգների դաշնային կառավարության գործակալություն է, որը հիմնականում պատասխանատու էր այլ երկրներին օգնության համակարգման համար։ Ըստ կազմակերպության՝ իրենց նպատակն ողջ աշխարհով ԱՄՆ արտաքին քաղաքականության համապատասխան տնտեսական և հումանիտար օգնություն իրականացնելը։