12 Մայ
2025
18.4° c ԵՐԵՎԱՆ
18.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեզ համար շատ կարևոր է Ադրբեջանի և Հայաստանի անվտանգությունը. Իրանի ԱԳՆ խոսնակ

Մեզ համար շատ կարևոր է Ադրբեջանի և Հայաստանի անվտանգությունը. Իրանի ԱԳՆ խոսնակ

«Մեզ համար շատ կարևոր է կովկասյան տարածաշրջանի անվտանգությունը և բոլոր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի անվտանգությունը»․ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։

«Մենք լավ հարաբերություններ ունենք Ադրբեջանի և Հայաստանի հետ, և կան դիվանագիտական ​​շփումներ, որոնք վերջին օրերին աճել են։ Մենք հայտարարել ենք և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ցանկացած օգնություն ցուցաբերել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման համար, այդ թվում՝ աջակցելով այս երկու երկրների միջև երկխոսության առաջխաղացմանը»,- հայտարարել է Բաղային։

Ռազմագերիներ