20 Ապր
2025
19.1° c ԵՐԵՎԱՆ
12.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղարիբ Բաբայանի դեմ քրգործը ծաղր է արդարադատության նկատմամբ․ Արմեն Ռուստամյան

Ղարիբ Բաբայանի դեմ քրգործը ծաղր է արդարադատության նկատմամբ․ Արմեն Ռուստամյան

Ես կարծում եմ սա այս իշխանությունների՝ Ադրբեջանին սիրաշահելու հերթական դրսևորումն է․ խոսելով Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգի տեսանյութի գործով արցախցի Ղարիբ Բաբայանի ձերբակալության մասին՝ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Ադրբեջանից հայտարարություններ ենք լսում, թե ֆաշիստական պետություն է, այս է, այն է։ Ասում են՝ եթե երկրի իշխանությունները դրա դեմը չառնեն, մենք կառնենք: Այդ հայտարարություններին ամբողջությամբ համահունչ է այն, ինչ տեղի ունեցավ այս գործի հետ կապված։ Այսինքն՝ ուզում են ասել կարող է՝ կան որոշ ֆաշիստներ, բայց դա մենք չենք, իշխանությունը դրա հետ կապ չունի։ Այսպես ուզում են արդարանալ և հերթական անգամ ցույց տալ, թե իրենք ծառայամիտ տրամաբանությամբ են այս երկիրը ղեկավարում, ամբողջությամբ կատարում են Ադրբեջանից դրանից եկած հրահանգները։ Սա է դրա ակնհայտ դրսևորումը»,-ասել է Ռուստամյանը։

Խոսելով Բաբայանին չկալանավորելու մասին՝ Ռուստամյանը նշել է, որ տեղի ունեցածը ճչացող անարդարություն էր, սակայն թեև նա չի կալանավորվել, քրեական գործը դեռ կա։ «Այսինքն՝ կալանավորելու համար բնականաբար որևէ հիմք գոյություն չուներ, ոչ միայն կալանելու, այլև քրեական գործի համար։ 

«Սա ակնհայտ է, իրավաբանությունից ամենատարրական գիտելիքներ ունեցողը կփաստի, որ սա ամբողջությամբ շինծու գործ է։ Եվ ակնհայտ է, քանի որ դա շինծու գործ է և քրեական օրենսգրքի հետ ընդհանրապես կապ չունի, ուրեմն նշանակում է քաղաքական ենթատեքստ ունի»,-ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ բարձրացված աղմուկն ու ինքնաբուխ հավաքը կարևոր էր փաստելու համար, որ ժողովրդի մեջ, ի վերջ, կա ինքնության գիտակցումը, տեսակի պահպանման հարցը, հայ տեսակի պահպանման հարցը։

«Դանակը ոսկորին է հասել։ Սա փաստեց այս ակնհայտ այլանդակությունը։ Սա ծաղր էր ընդհանրապես արդարադատության նկատմամբ է, ծաղր՝ մեր հայ տեսակի նկատմամբ։ Մրդիկ ակնհայտ տեսնում են, թե այս իշխանությունները ինչպես են ծառայում ուղղակի թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին»,-ասել է Ռուստամյանը։

 

Ռազմագերիներ