03 Փտր
2025
7.2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը համաձայնել է, որ USAID-ը պետք է «փակվի»

Թրամփը համաձայնել է, որ USAID-ը պետք է «փակվի»

Ըստ Իլոն Մասկի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պետք է «փակվի»․ հայտնում է CNN-ը։

«Ինչ վերաբերում է ԱՄՆ ՄԶԳ-ի խնդրին, մենք նախագահի հետ մանրամասն անդրադարձել ենք այս թեմային, և նա համաձայնել է, որ մենք պետք է փակենք այն», – ասել է Մասկը։

Հիշեցնենք, որ նախօրեին USAID-ի երկու բարձրաստիճան ղեկավարներ հրաժարվել են թույլ տալ Իլոն Մասկին, ով ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետությունը բարելավելու գործակալությունը, մտնել գործակալության գաղտնի տարածք։ Նրանք ուղարկվել են «վարչական արձակուրդի»։

ԱՄՆ ՄԶԳ շուրջ 60 բարձրաստիճան աշխատակիցներ անցած շաբաթ 90 օրով ուղարկվել են հարկադիր արձակուրդի՝ արտաքին օգնությունը սառեցնելու՝ Թրամփի գործադիր հրամանը, շրջանցելու փորձի մեղադրանքով:

ԱՄՆ ՄԶԳ աշխատակիցները երկուշաբթի ծանուցագիր են ստացել, որով նրանց հանձնարարվել է ներս չմտնել գործակալության Վաշինգտոնի կենտրոնակայան․ հայտնում է the Associated Press-ը։

Գործակալության 600 աշխատակից հայտնել է, որ գիշերվա ընթացքում արգելափակվել են կազմակերպության համակարգչային համակարգերը: Նրանք, ովքեր դեռևս համակարգում են, էլեկտրոնային նամակներ են ստացել որտեղ ասվում է, որ «գործակալության ղեկավարության ցուցումով»` շտաբի շենքը «փետրվարի 3-ին փակ կլինի գործակալության անձնակազմի համար»: