04 Փտր
2025
9.4° c ԵՐԵՎԱՆ
9.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի նախագահը Հաջիևի հետ հանդիպմանը վերահաստատել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության մասին Թեհրանի դիրքորոշումը

Իրանի նախագահը Հաջիևի հետ հանդիպմանը վերահաստատել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության մասին Թեհրանի դիրքորոշումը

Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումն Իրանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքն է․ հայտնում է «Արմենպրես»–ը։

«Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն ամենևին ընդունելի չէ»,- ասել է Իրանի նախագահը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև Իրանի և Ադրբեջանի երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։

«Մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները հարևան երկրների և իսլամական երկրների հետ, քանի որ կարծում ենք, որ մուսուլմանների միջև ցանկացած վեճի և ճեղքվածքի առաջացումը միայն արտաքին միջամտության կհանգեցնի», – նշել է Իրանի նախագահը:

Իր հերթին, Հիքմեթ Հաջիևն ասել է, որ Ադրբեջանը Իրանի Իսլամական Հանրապետությանը դիտարկում է որպես բարեկամ և եղբայրական հարևան և ձգտում է խորացնել երկկողմ կապերը։