08 Մայ
2025
11.9° c ԵՐԵՎԱՆ
7.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հավանականությունը, որ Նեթանյահուն կվերսկսի ռազմական գործողությունները Գազայում, անհանգստացնում է բոլորին. Ֆիդան

Հավանականությունը, որ Նեթանյահուն կվերսկսի ռազմական գործողությունները Գազայում, անհանգստացնում է բոլորին. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ անորոշ է՝ արդյո՞ք Իսրայելը կվերսկսի մարտերը Գազայում գերիների փոխանակման ավարտից հետո: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Միջազգային հանրությունը պետք է մոբիլիզանա՝ Գազայում հրադադարը մշտական դարձնելու համար: Ես հանդիպել եմ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամների հետ: ՀԱՄԱՍ-ը չի վարանում հրադադարի համաձայնագիրը կատարելու հարցում: Այնուամենայնիվ, կան որոշ հարցեր, թե ի՞նչ դիրքորոշում կվորդեգրի Նեթանյահուի կառավարությունը գերիների վերադարձից հետո: Հավանականությունը, որ Նեթանյահուն կվերսկի ռազմական գործողություններն անհանգստացնում է բոլորին», – նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Axios հարթակը գրել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակցությունների ընթացքում կփորձի համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հավանություն տալ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողությունները շարունակելու ծրագրերին։

Ռազմագերիներ