Թրամփը հրաման է ստորագրել ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հրաման է ստորագրել Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու մասին, սակայն հույս ունի, որ ԱՄՆ-ը ստիպված չի լինի հաճախակի օգտագործել այն․ հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ նախագահը երկու հրամանագիր է ստորագրել, առաջինը Իրանի վրա առավելագույն ճնշումը վերսկսելու մասին»,- հայտնում են լրագրողները։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է ուժեղացնի ճնշումն Իրանի վրա՝ կապված Թեհրանի՝ միջուկային զենք ստեղծելու ենթադրյալ փորձերի հետ։