06 Փտր
2025
3.3° c ԵՐԵՎԱՆ
-2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Crocus City Hall-ի ահաբեկչության հետաքննությունն ավարտվել է

Crocus City Hall-ի ահաբեկչության հետաքննությունն ավարտվել է

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննությունն ավարտվել է և տուժածները ծանոթանում են նյութերին․ հայտնել է մեղադրյալներից մեկի՝ Օլեգ Վլասովի փաստաբանը։

«Գործով քննչական գործողություններն ավարտվել են, կողմերը սկսել են ծանոթանալ դրա նյութերին։ Ըստ օրենքի՝ դա առաջինն են անում տուժողները, որոնց թիվը մոտ հազար է։ Այնպես որ, քիչ հավանական է, որ գործն արագորեն մտնի դատարան»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա մարտի 22-ի երեկոյան՝ «Պիկնիկ» խմբի համերգի մեկնարկից առաջ, մի քանի տղամարդ ներխուժել էին Crocus City Hall ու կրակ բացել այցելուների ու անձնակազմի վրա։ Շենքում հրդեհ է բռնկվել: Զոհվել էր 146, վիրավորվել՝ 551 մարդ։