
Մերձավանում սպանության գործով կան ձերբակալվածներ
Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են. ABC media-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։