06 Փտր
2025
4.1° c ԵՐԵՎԱՆ
0.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն չի կարող դադարեցնել ՀՀ-ում կամ ԼՂ-ում հայերի դեմ կատարված հանցագործությունների հետաքննությունը վերջին երեք տարվա համար․ Օկամպո

ՀՀ-ն չի կարող դադարեցնել ՀՀ-ում կամ ԼՂ-ում հայերի դեմ կատարված հանցագործությունների հետաքննությունը վերջին երեք տարվա համար․ Օկամպո

ՄՔԴ նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր էջում կիսվել է մեկնաբանել է՝ արդյոք ՀՀ-ն կարո՞ղ է դադարեցնել միջազգային քրեական դատարանում ՀՀ-ում և ԼՂ-ում հայերի դեմ կատարված հանցագործությունների հետաքննությունը։

«Պատասխանը «ոչ» է 2021 թ-ի մայիսի 10-ից այս կողմ ընկած ժամանակահատվածի համար։ ՀՀ-ն ունի իրավունք հետ կանչելու իր հայցը, սակայն դատախազը դեռևս իրավունք կունենա շարունակելու հանցագործությունների վերաբերյալ հետաքննությունը իրավասության տարածման պահից՝ 2021 թվականի մայիսի 10-ից, և հետկանչից հետո մեկ տարվա ընթացքում։ Հետևաբար ՀՀ-ն կարող է հետ կանչել հայցը, բայց այն չի կարող դադարեցնել հետաքննությունը ԼՂ-ում կամ ՀՀ-ում վերջին երեք տարվա համար»,- ասել է նա։