06 Փտր
2025
2.1° c ԵՐԵՎԱՆ
-0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Զանգեզուրի միջանցք» կոչվածը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Իրանին․ Սոբհանի

«Զանգեզուրի միջանցք» կոչվածը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Իրանին․ Սոբհանի

Մենք կողմ ենք դիվանագիտական միջոցներով հարցերի լուծմանը, դեմ ենք ուժի կիրառման միջոցով տարածաշրջանային խնդիրները լուծելուն. լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Նոր ճանապարհ ստեղծելու համար ուժի կիրառումը իմաստ չունի և բացատրություն չունի։ Չեմ ուզում խոսել ապագայում հնարավոր իրադարձությունների մասին ու դիրքորոշում հայտնել։ Բնականաբար ՀՀ դիրքորոշումն, առ այն, որ իր տարածքով անցնող ցանկացած ճանապարհ պիտի լինի իր ինքնիշխանության ներքո՝ միջազգային ընդունված կարգ է»,- նշել է դեսպանը։

Սոբհանին երաշխավորել է, որ Իրանը կօգտագործի Ադրբեջանի և այլ երկրների հետ իր հարաբերությունները՝ կանխելու նման հակամարտությունները։

«Եթե հիմա հարձակում լինի, կարծում եմ, Հայաստանն ունի ռազմական հնարավորություն՝ պաշտպանելու ձեր երկիրը։ Մի՛ թերագնահատեք պաշտպանական հնարավորությունները»,- ասել է նա։

Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն, այսպես կոչված, «Զանգեզուրրի միջանցքի» մասին, համընկնում են։ Միայն Իրանն է, որ պաշտպանում է Հայաստանին այս հարցի շուրջ»,- ասել է ՀՀ-ում Իրանի դեսպանը։

Նա նշել է, որ այդ միջանցք կոչվածը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ  Իրանին։