07 Փտր
2025
5.1° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գործադուլը շարունակվում է, ղեկավարները հանդիպել չցանկացան. ABCmedia-ին նոր մանրամասներ հայտնեցին

Գործադուլը շարունակվում է, ղեկավարները հանդիպել չցանկացան. ABCmedia-ին նոր մանրամասներ հայտնեցին

Այսօր՝ ժամը 13:00-ին, ԶՊՄԿ-ի գործադուլ հայտարարած աշխատակիցները հանդիպում են պահանջել ղեկավարների հետ։

ABCmedia-ի հետ զրույցում գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը նշեց՝ հանդիպում չի եղել։

«Ցավոք սրտի հանդիպումը տեղի չի ունեցել, մենք շարունակում ենք գործադուլը»,- ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ համակարգող խորհուրդը քննարկում է անցկացնում՝ հետագա քայլերը հասկանալու համար։

Քիչ առաջ էլ ԶՊՄԿ-ն հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով՝ 8 մարդ ազատվել է աշխատանքից։

Նրանց թվում է նաև մեր զրուցակից Վահե Մխիթարյանը։