23 Փտր
2025
1.3° c ԵՐԵՎԱՆ
-6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բալթյան երկրները դուրս են գալիս BRELL էներգետիկ համակարգից

Բալթյան երկրները դուրս են գալիս BRELL էներգետիկ համակարգից

Փետրվարի 9-ին Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի էներգահամակարգերը վերջնականապես կմիանան ԵՄ ցանցին՝ դրանով իսկ ավարտին հասցնելով Բելառուսի, Ռուսաստանի և Բալթյան երկրների միասնական BRELL էներգետիկ օղակից դուրս գալու գործընթացը։

Այս գործընթացից առաջ Բալթյան երեք հանրապետությունները ժամանակավորապես կանցնեն մեկուսացման ռեժիմի։ Չնայած էներգետիկ կապերի խզմանը, Կալինինգրադի մարզը էլեկտրաէներգիայի պակաս չի ունենա, քանի որ իրականում այն երկար ժամանակ ինքնավար է գործում։