16 Ապր
2025
7.2° c ԵՐԵՎԱՆ
1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Երևանում ավտոբուսի ապակին կոտրելու դեպքի մասին

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Երևանում ավտոբուսի ապակին կոտրելու դեպքի մասին

Երևանում կոտրել են ավտոբուսի ապակին։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 7-ին` ժամը 21:05-ի սահմաններում, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Ավտոբուսներից մեկում տրանսպորտի ուղեվճարի վերաբերյալ վիճաբանություն է տեղի ունեցել վարորդի և ուղևորի միջև։ Այդ ընթացքում մեկ այլ ուղևոր, ավտոբուսում գտնվող մուրճով, որը նախատեսված է գործածել հրդեհային իրավիճակի դեպքում, կոտրել է 31 համարի ավտոբուսի ապակին։

Քաղաքացին ձերբակալվել է՝ խուլիգանություն և գույքի վնասում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով. ABC media-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով եւ 297-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:

Ռազմագերիներ