
ԱՄՆ-ն եւ Ուկրաինան կրկին համաձայնության են գալիս. ի՞նչ է առաջարկել Զելենսկին Թրամփին
Կիևը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել ուկրաինական հանքային պաշարներ և ստորգետնյա գազի պահեստարաններ՝ անվտանգության երաշխիքների դիմաց։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Եկեք գործարք կնքենք, մենք գիտենք, որ ամենաշատը օգնեցին ամերիկացիները, և հետևաբար ամերիկացիները պետք է ամենաշատը վաստակեն»,- նշել է նա։
Զելենսկին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նա առաջարկում է փոխշահավետ համագործակցություն հանքային ռեսուրսների զարգացման գործում, այլ ոչ թե դրանք տեղափոխել ԱՄՆ։ Բացի այդ, Կիևը երկխոսություն է վարում Վաշինգտոնի հետ՝ կապված Ուկրաինայում ամերիկյան հեղուկացված բնական գազի պահեստավորման համար ստորգետնյա գազի պահեստարանների օգտագործման հետ:
Փետրվարի 4-ին Թրամփը հայտարարեց, որ պատրաստ է շարունակել աջակցել Ուկրաինային, եթե Կիևը Վաշինգտոնին հասանելիություն տա հազվագյուտ հողային մետաղներին։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն արդեն հայտնել է նման համաձայնության իր պատրաստակամությունը։ Այս հարցը քննարկվում է Կիև ամերիկյան զենքի մատակարարումների դադարեցման և դրան հաջորդած վերսկսման, ինչպես նաև ԱՄՆ նախագահի աշխատակազմում օգնության ծավալների շուրջ տարաձայնությունների ֆոնին։