
Մերձավանի զինված հարձակման միջադեպի գործով կալանավորվածներ կան․ ՔԿ-ից մանրամասնում են
Մերձավանում զինված հարձակման միջադեպի գործով 9 մեղադրյալներից վեցն արգելանքի են տարվել։ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը: ABC media-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Մերձավան համայնքում վիճաբանություն է տեղի ունեցել համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ, որի ժամանակ հրացանից արձակված կրակոցից մահացել է Ախտոյանի ազգականը։