23 Փտր
2025
-6.8° c ԵՐԵՎԱՆ
-13.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա․ Ֆիդան

ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա․ Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելի լիակատար միջազգային մեկուսացումը կօգնի կանխել այդ երկրի ներկայիս իշխանությունների կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումը։

«Նեթանյահուի մտքերի հաջորդականությունը, իհարկե, ակնհայտ է: Պատանդների ազատ արձակումից հետո նրան ոչինչ չի խանգարի վերսկսել ռազմական գործողությունները: Միակ բանը, որ կաշխատի, եթե միջազգային հանրությունը իրատեսական դիրքորոշում որդեգրի և ամբողջությամբ մեկուսացնի Իսրայելը»,- ասել է Ֆիդանը պաղեստինյան Palestine TV հեռուստաալիքին տված հարցազրույցում

Նա հիշեցրել է, որ Գազայում հրադադարի համաձայնագրի երաշխավորներն են Եգիպտոսը, Քաթարը և ԱՄՆ-ը։ «ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, որպեսզի նա կատարի այս համաձայնագրի պայմանները: Եթե ​​Նեթանյահուն նորից պատերազմ սկսի ամերիկյան աջակցությամբ, ապա ԱՄՆ-ի վստահությունը, որն արդեն հասել է հատակին, էլ ավելի կնվազի։ Եվ այս ամենը կբերի ճգնաժամի շարունակականության»,- ընդգծել է Ֆիդանը։