
Կոմբինատը կանգնեցվել է մի խումբ անձանց կողմից․ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն
Այսօր արդեն 11 օր է՝ ԶՊՄԿ աշխատակիցները գործադուլ են անում։ Հայաստանի ամենախոշոր հարկատուի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին հարցազրույցում նշել է պատճառները։ Ըստ նրա՝ կոմբինատը կանգնեցվել է մի խումբ անձանց կողմից։
«Տարբեր ուժեր ցանկանում են գործածել վիճակն իրենց շահերի համար։ Դրանք ուժեր են, որոնք ուզում են վերահսկողություն ունենալ կոմբինատի վրա»,-ասել է Խուդոլին՝ առաջարկելով վերլուծել աշխատավարձերի ուլտիմատիվ բարձրացման պահանջը։
«Աշխատավարձերի համակարգի մասին հետազոտություն իրականացնող միջազգային ընկերության տվյալների համաձայն՝ մենք ունենք ամենաբարձր աշխատավարձը միջինացված ոչ միայն Հայաստանի մասշտաբով, այլև ԱՊՀ տարածաշրջանի երկրների աշխատավարձերի համեմատ մեր ոլորտում։ Արդյոք մենք պատրաստ ենք էլի բարձրացնել աշխատավարձը։ Մենք ինքներս ենք այդ հարցը մեր օրակարգում դրել՝ անկախ որևէ մեկի պահանջից։ Ներդրել ենք համակարգ, որը հնարավորություն կտա ընդհանուր առմամբ միջինում 20% բարձրացնել աշխատավարձը։ Ես նույնիսկ չեմ խոսում սոցիալական արտոնությունների մասին։ Այս երեք տարվա ընթացքում՝ 2021 թվականից հետո, մենք վերականգնել ենք ստաժիրովկան, 13-րդ աշխատավարձը։ Մենք տարեկան պարգևավճարի գործակիցը, որը երբևիցե չի գերազանցել մեկը, ավելացրել ենք 50%-ով, այսինքն՝ պարգևավճարի գործակիցը հասցրել ենք ռեկորդային ցուցանիշի»,- նշել է Խուդոլին՝ ընդգծելով՝ անօրինական գործողությունների հեղինակներն ու հիմնական հրահրողները, իմ պատկերացմամբ, չեն ներկայացնում կոլեկտիվին, չեն ներկայացնում կոլեկտիվի տեսակետը, լեգիտիմ չեն, նման պահանջները պետք է օրինական ներկայացվեն։