
Ոսկու գինը ռեկորդային աճ է գրանցել. հայտնի է պատճառը
Ոսկին գրանցել է ռեկորդային բարձր արժեք, իսկ ալյումինի արժեքը բարձրացել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը, ցնցելով ֆինանսական շուկաները, հայտարարել է, որ կսահմանի 25% մաքսատուրք` ԱՄՆ պողպատի և ալյումինի ներկրումների վրա․ գրում է The Guardian-ը։
Ոսկու գինը աճում է վերջին շաբաթներին՝ Թրամփի քաղաքականության հնարավոր ազդեցությունների վերաբերյալ մտահոգությունների ֆոնին:
Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահն ասել է, որ կսահմանի փոխադարձ մաքսատուրքեր երեքշաբթի կամ չորեքշաբթի, որոնք ուժի մեջ կմտնեն գրեթե անմիջապես՝ համապատասխանեցնելով այլ երկրների կողմից գանձվող մաքսատուրքերի դրույքաչափերին: «Շատ պարզ է․ եթե նրանք մեզնից գումար են գանձում, մենք էլ նրանցից ենք գանձում», – ասել է Թրամփը: