![Պեսկովը պատասխանել է Ալեն Սիմոնյանին Պեսկովը պատասխանել է Ալեն Սիմոնյանին](https://abcmedia.am/wp-content/uploads/2025/02/5285128726163612448.jpg)
Պեսկովը պատասխանել է Ալեն Սիմոնյանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը, բայց նաև ողջունում է կողմերի անկախ քայլերը, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը։
Սիմոնյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի մասնակցությունը կարգավորմանը «հավանական չէ» անցյալի փորձի «վատ հիշողությունների» պատճառով։
«Մենք տարբեր մակարդակներով հայտարարություններ ենք լսել Երևանից, որ, ըստ էության, միջնորդների կարիք չկա: Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն արդեն ի վիճակի են շարունակել բանակցությունները մինչև այս գործընթացի ավարտը։ Մենք կողջունենք նրանց անկախ ջանքերը», – նշել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակն ընդգծել է Մոսկվայի դիրքորոշումը. «Գլխավորն այն է, որ հարավկովկասյան տարածաշրջանը մնա կանխատեսելի, խաղաղ, և այն իսկապես դառնա բարգավաճման և համագործակցության տարածք»: