26 Փտր
2025
-2° c ԵՐԵՎԱՆ
-7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայի հատվածի վերականգնման համար ավելի քան 53 միլիարդ դոլար կպահանջվի

Գազայի հատվածի վերականգնման համար ավելի քան 53 միլիարդ դոլար կպահանջվի

Գազայի հատվածի վերականգնման համար ավելի քան 53 միլիարդ դոլար կպահանջվի․ այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում։ Միայն առաջին երեք տարիներին կպահանջվի մոտ 20,5 մլրդ դոլար։

Ամենամեծ ծախսերը ենթադրվում են բնակարանային հատվածում (15,2 մլրդ դոլար), առևտրի և արդյունաբերության ոլորտում (6,9 մլրդ դոլար), առողջապահության ոլորտում (6,9 մլրդ դոլար), գյուղատնտեսության ոլորտում (4,2 մլրդ դոլար) և կրթության ոլորտում (2,6 մլրդ դոլար):

Նշվում է նաև, որ պատերազմի հետևանքով ավերվել է բնակելի տների ավելի քան 60 տոկոսը, ճանապարհների 65 տոկոսը և դպրոցների 88 տոկոսը: Գործազրկության մակարդակը հասել է 80%-ի, իսկ գրեթե 1,9 մլն մարդ դարձել է տեղահանված։ Զեկույցը կոչ է անում միջազգային հանրությանը շտապ ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Գազայի վերականգնման և տարածաշրջանի կայուն զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով: