
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն է հայտնել Արցախից փախստական երեխաների կրթության և հոգեկան առողջության վերաբերյալ
ՅՈՒՆԻՍԵՖ–ի կողմից հրապարակված զեկույցն ընդգծել է Արցախից փախստական երեխաների համար Հայաստանում կրթության հասանելիության վերաբերյալ մտահոգությունը: ՄԱԿ–ի՝ Հայաստանի հումանիտար իրավիճակի վերջին զեկույցում նշվել է, որ 2023 թվականի աշնանն ադրբեջանական ուժերի կողմից Ղարաբաղը վերագրավելուց հետո փախստական դարձած ավելի քան 115,000 անձանցից մոտ 36,000-ը երեխաներ են։
ՅՈՒՆԻՍԵՖ–ը մտահոգություն է հայտնել «դպրոցում ընդգրկվածության և հաճախելու մակարդակի վատթարացման կապակցությամբ, հատկապես փախստական երեխաների բարձրագույն միջնակարգ կրթության ոլորտում և ուսման արդյունքների նվազման հարցում, ինչպես օրինակ՝ կարդալու նվազագույն իմացության բացակայությունն է, որին բախվում են որոշ երեխաներ տարրական դպրոցի ավարտին»:
Զեկույցում նշվել է նաև, որ երեխաների մեծ մասը հոգեկան առողջության ծառայությունների կարիք ունեն: Ընդհանուր առմամբ՝ փախստականների մոտավորապես 76 տոկոսն այժմ բնակվում է Հայաստանի մայրաքաղաքում կամ նրա շրջակայքում, որտեղ նրանք կարող են «ապրել ավելի լավ պայմաններում, քան գյուղական համայնքներում»: