19 Ապր
2025
13.2° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարտուն Գրիգորյանը մասնակցելու է Գյումրու քաղաքապետի ընտրությանը

Մարտուն Գրիգորյանը մասնակցելու է Գյումրու քաղաքապետի ընտրությանը

Մասնակցելու եմ Գյումրու քաղաքապետի արտահերթ ընտրություններին․ հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

«Այո, որոշում ունեմ, մասնակցելու եմ Գյումրու քաղաքապետի ընտրություններին, իսկ կոնկրետ ձևաչափի հետ կապված մոտ օրերս հստակ հայտարարություն կանեմ»,-լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Պատգամավորը նշել է, որ նորմալ ընտրություն է ակնկալում։

«Գյումրեցիները որոշելու են, ընտրելու են իրենց քաղաքապետին, այնպես որ խնդիր չեն տեսնում, ես կոնկրետ առաջադրելու եմ իմ թեկնածությունը, իմ կուսակցության հետ կապված արդեն ասացի՝ մի քանի օրից հստակ կասեմ մասնակցության ձևաչափը, ի՞նչ ձևաչափով եմ մասնակցելու»,-ասել է նա։

Մարտուն Գրիգորյանի խոսքով՝ պատրաստ է բանակցել բոլոր ուժերի հետ, բացի իշխանությունից։ «Իշխանության հետ ոչ մի բանակցություն չկա, իշխանության հետ ոչ մի համագործակցություն չկա, այդ փաստը արդեն երևի վեց տարի և նաև խորհրդարանում իմ աշխատանքով ապացուցել եմ, որ բացառվում է իշխանության հետ համագործակցությունը»․-ասել է նա՝ նշելով, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող իրեն համոզել կամ պարտադրել։

Մարտուն Գրիգորյանը սպասելու է, թե ովքեր են հայտարարում առաջադրվելու մասին, հետո որոշի իր անելիքը։

Ռազմագերիներ