
Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցությունից դիվիդենտներ է ստանում՝ սպասելով ԵՄ անդամակցությանը․ Պեսկով
Պետությունները տասնամյակներ շարունակ հերթ են կանգնել Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելու համար, սակայն առայժմ Հայաստանն ակնհայտ դիվիդենտներ է ստանում Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցությունից։ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեզ հայտնի է բազմաթիվ երկրների փորձը, որոնք տասնամյակներով հերթում են ԵՄ մտնելու համար: Բայց առայժմ ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է իր դիվիդենտները ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից, եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացներից: Այս դիվիդենտներն ավելի քան ակնհայտ են»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Հայաստանում եվրոպամետ քաղաքական գործիչները կարծում են, որ դեպի Եվրամիություն կողմնորոշումը դիվիդենտներ կբերի երկրին ու ժողովրդին։ «Սա Երևանի ինքնիշխան իրավունքն է, բայց բոլորը դեռ պետք է հասկանան, թե որքանով է դա երկուստեք ցանկություն»,- նշել է Պեսկովը։