
Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին 2025 թվականին․ WSJ
ԱՄՆ հետախուզական ծառայությունները եկել են այն եզրակացության, որ Իսրայելը դիտարկում է այս տարի Իրանի միջուկային օբյեկտներին խոշոր հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ ձգտելով օգտվել Թեհրանի թուլացած կարգավիճակից: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Եզրակացությունը ներառվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վերջին օրերին պատրաստված վերլուծական զեկույցում։ Փաստաթուղթն ընդգծում է տարածաշրջանում հետագա ռազմական ակտիվության ռիսկերը՝ մինչև 2024 թվականը Իրանի հնարավորությունների թուլացումից հետո: Ըստ հետախուզությանը ծանոթ երկու աղբյուրների՝ Իսրայելը ծրագրում է աջակցություն ստանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից նման հարվածների համար՝ համարելով, որ ավելի հավանական է, որ ԱՄՆ ներկայիս ղեկավարն աջակցի հարձակմանը, քան նախկին նախագահ Ջո Բայդենը:
Ավելին, իսրայելական կողմը մտավախություն ունի, որ ժամանակը սպառվում է, և Թեհրանը մոտ է միջուկային զենք ստեղծելուն։ Երկրորդ զեկույցը, որը կրկնում է այդ բացահայտումները, հրապարակվել է Թրամփի վարչակազմի առաջին օրերին, նշել է ամերիկացի պաշտոնյան: Ռազմական փորձագետների խոսքով՝ Իսրայելին անհրաժեշտ կլինի ամերիկյան աջակցությունը, ներառյալ զինամթերքը և տեխնիկական օգնությունը, որպեսզի հարձակվի Իրանի խիստ պաշտպանված միջուկային օբյեկտների վրա: