19 Փտր
2025
10.2° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ 14 նահանգ դատական հայց է ներկայացրել Թրամփի և Մասկի դեմ

ԱՄՆ 14 նահանգ դատական հայց է ներկայացրել Թրամփի և Մասկի դեմ

ԱՄՆ 14 նահանգ դաշնային հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկի դեմ՝ վերջինիս գերատեսչությանը մեղադրելով անսահմանափակ լիազորությունների և երկրի սահմանադրությունը խախտելու համար. հայտնել է ամերիկյան ABC հեռուստաալիքը։

«Մասկի թվացյալ անսահման և անվերահսկելի լիազորությունը՝ զրկելու կառավարությանն իր աշխատակիցներից և վերացնելու ամբողջ գերատեսչությունները գրչի կամ մկնիկի հարվածով, ցնցող կլիներ նրանց համար, ովքեր նվաճել են այս երկրի անկախությունը», – մեջբերում է հեռուստաալիքը հայցի մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփի և Մասկի դեմ նահանգների պնդում են, որ վերջինս, ունենալով նման «լայն լիազորություններ», նախագահի կողմից պաշտոնապես չի նշանակվել պետական պաշտոնում և այն հաստատվել է Սենատի կողմից, ինչը խախտում է Ամերիկայի Սահմանադրության «Նշանակումների մասին» հոդվածը։

Հեռուստաալիքն ընդգծել է, որ միևնույն ժամանակ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) 26 ներկայիս և նախկին աշխատակիցներ Մասկի դեմ հայց են ներկայացրել Մերիլենդի դաշնային դատարան՝ մեղադրելով նրան նույն խախտման համար։

Ավելի վաղ Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիտիա Ջեյմսը հայտնել էր, որ 12 նահանգների ներկայացուցիչներ մտադիր են իրավական միջոցներ ձեռնարկել DOGE-ի տեղեկատվության հասանելիությունը սահմանափակելու համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մասկը և գործարար Վիվեկ Ռամասվամին կղեկավարեն Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտը (DOGE), որը նախատեսված է «ծախսող ծախսերը կրճատելու և դաշնային գործակալությունները վերակառուցելու համար»: Ավելի ուշ Ռամասվամին հայտարարել է DOGE-ի ղեկավարությունից իր հրաժարականի մասին: