31 Մար
2025
17.1° c ԵՐԵՎԱՆ
16.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիայի խորհրդարանը կցրվի, կընդունվի նոր սահմանադրություն և կանցկացվեն նոր ընտրություններ. հայ պատգամավորը՝ առաջիկա գործընթացների մասին

Սիրիայի խորհրդարանը կցրվի, կընդունվի նոր սահմանադրություն և կանցկացվեն նոր ընտրություններ. հայ պատգամավորը՝ առաջիկա գործընթացների մասին

Սիրիայի նոր իշխանությունները երկրի խորհրդարանը լուծարելու և նոր սահմանադրություն կազմելու որոշում են կայացրել. նոր սահմանադրությունը պատրաստելուց և հանրաքվեով հաստատելուց հետո պետք է կայանան խորհրդարանական նոր ընտրություններ։ Ենթադրվում է, որ այդ գործընթացը 3-4 տարի ժամանակ կպահանջի:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյանը՝ խոսելով երկրում տիրող ընդհանուր իրավիճակի, ներքաղաքական կյանքում ընթացող զարգացումների, ինչպես նաև հայ համայնքի շրջանում տիրող իրադրության վերաբերյալ։

Հայ պատգամավորն, անդրադառնալով վերջերս տարածված տեղեկություններին, որ Սիրիայի նոր իշխանությունները երկրի խորհրդարանը լուծարելու որոշում են կայացրել, նշեց, որ նման որոշում իսկապես կայացվել է և դա վերաբերում է նաև երկրի սահմանադրության փոփոխություններին:

«Այո, խորհրդարանը լուծարելու որոշում կայացվել է և դա վերաբերում է նաև Սիրիայի նախորդ իշխանությունների օրոք գործող սահմանադրության գործածությանը: Առաջիկա օրերին պետք է սահմանադրության մշակման մարմին ստեղծվի: Այս իմաստով շատ բան է ակնկալվում ազգային երկխոսության համագումարից, որտեղ, հավանաբար, կքննարկվեն երկրի համակարգի ձևաչափը, ղեկավարման եղանակն ու պետության բնույթը››,-ասաց պատգամավորը:

Նրա բնորոշմամբ՝ հաշվի առնելով այս ամենը՝ եթե չկա խորհրդարան, ապա չկան նաև պատգամավորներ. «Սահմանադրությունը պատրաստելուց և հանրաքվեով հաստատվելուց հետո պետք է կայանան խորհրդարանական ընտրություններ: Ենթադրվում է, որ այս գործընթացը 3-4 տարի ժամանակ կպահանջի»:

Գաբրիելյանի խոսքով՝ ներկայում Սիրիայում ամեն օր տեղի են ունենում նոր իրադարձություններ, իսկ երկրի պետական համակարգը հետզհետե սկսում է ձևավորվել։

«Սիրիայում ամեն օր նորություններ են արձանագրվում: Երկրի պետական համակարգը հետզհետե ձևավորվում է: Ամենից ուշագրավն արտաքին հարաբերություններում նկատված գերաշխուժությունն է թե՛ Սիրիայի պետական այրերի՝ դեպի տարբեր երկրներ պաշտոնական այցելությունների, թե՛ դեպի Սիրիա ժամանող արևմտյան, արևելյան, արաբական երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների այցերի առումով»,-նշեց Մարիա Գաբրիելյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ