
Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ Իրանի և ՌԴ-ի մոտեցումները նման են․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հարավային Կովակսում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ Իրանի և ՌԴ-ի մոտեցումներն, ըստ էության, նման են։ Միակ տարբերությունն այն է, որ ՌԴ-ն ՀՀ, Ադրբեջան, ՌԴ եռակողմ աշխատանքային խմբի անդամ է։
Զախարովայի խոսքով՝ նշված խմբի շրջանակներում հսկայական աշխատանք է արվել, և հենց դրա շրջանակներում է ձեռք բերվել կոմունիկացիաների ապաշրջափակման բազային սկզբունքները, որի էությունը ինքնիշխանության պահպանումն է և սեփական տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ իրավասությունը։