19 Ապր
2025
7.2° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հորդառատ անձրևներ` ԱՄՆ-ում․ կան զոհեր

Հորդառատ անձրևներ` ԱՄՆ-ում․ կան զոհեր

ԱՄՆ Ջորջիա և Կենտուկի նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 9 մարդ է մահացել․ հայտնում է CNN հեռուստաընկերությունը։

Փոթորկի հետևանքով Կենտուկիում ութ մարդ է զոհվել, իսկ Ջորջիայում՝ մեկը։ Վերջին 24 ժամում շտապօգնության ծառայություններին հաջողվել է փրկել ավելի քան 1000 մարդու։

Նահանգապետի խոսքով՝ անձրևներն «ամենադժվար եղանակային իրադարձություններից մեկն են», որը նահանգում տեսել են վերջին տասնամյակում: Կենտուկիի մի քանի վայրերում ջրի բարձրությունը հասել է ռեկորդային մակարդակի, և տեղական իշխանությունները ստիպված են եղել ավելի քան 300 վայրում փակել ճանապարհները: PowerOutage մոնիտորինգի ռեսուրսի տվյալներով՝ նահանգում գրեթե 30 հազար սպառող մնում է առանց էլեկտրականության։

Ռազմագերիներ