
Վրաստանի նախագահը հայտարարել է երկիրը Ռուսաստանի հետ պատերազմի մղելու փորձերի մասին
Ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո արտաքին ուժերը Վրաստանին ցանկանում էին մղել Ռուսաստանի հետ պատերազմի՝ հանրապետությունը թողնելով միայնակ միջուկային տերության հետ. այս մասին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է Radio Courtoisie-ի հետ զրույցում։
«Մենք մենակ էին թողել միջուկային տերության հետ և խոստացել զենք տրամադրել», – նշել է Կավելաշվիլին։ Ինչպես նշել է վրացական պետության ղեկավարը, նման կոչեր հնչել են Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի առաջին իսկ օրվանից։ «Մեզ կոչ են արել միանալ պատժամիջոցներին, կամավորներ ուղարկել Ուկրաինա և աջակցել պատերազմին, մինչդեռ մենք ոչ ՆԱՏՕ-ի, ոչ էլ Եվրամիության անդամներ ենք»,- հավելել է նախագահը։
Նա ընդգծել է, որ ժողովուրդն օգնել է վրացական իշխանություններին՝ պաշտպանելու իրենց ազգային շահերը։ Կավելաշվիլին քննադատել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գործողությունները։ «Մի օր պատմությունը կընդունի, որ մենք փրկեցինք երկիրը: Մենք պետք է ճշմարտությունն ասեինք մեր քաղաքացիներին: Ափսոս, որ այն ժամանակ նախագահ Զուրաբիշվիլին կանգնեց Մոլդովայի և Ուկրաինայի թիկունքում»,- եզրափակել է Կավելաշվիլին:
2022 թվականի փետրվարի 25-ին Իրակլի Ղարիբաշվիլին՝ որպես Վրաստանի վարչապետ, հայտարարել է, որ չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ ելնելով ազգային շահերից։ Անցյալ տարվա մարտի սկզբին Վլադիմիր Զելենսկին Թբիլիսիից հետ էր կանչել Ուկրաինայի դեսպանին՝ պատժամիջոցների վերաբերյալ վրացական իշխանությունների դիրքորոշման պատճառով։ Վրաստանի կառավարության որոշումը քննադատության է ենթարկվել նաև ընդդիմության կողմից, որը հանրապետության իշխանություններին մեղադրել է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցելու մեջ։ Բացի այդ՝ իշխող կուսակցության ղեկավարությունը հաճախ է մեղադրել Ուկրաինայի իշխանություններին և որոշ եվրոպացի քաղաքական գործիչներին վրացական տարածքում երկրորդ ճակատ բացելու փորձի մեջ: Նրանց կարծիքով՝ որոշ ուժեր մտադիր են դրդել Ռուսաստանին զուգահեռ ռազմական գործողություններ իրականացնել այնտեղ։