09 Մայ
2025
20.2° c ԵՐԵՎԱՆ
17.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը պատրաստվում է աշխատանքից հեռացնել ՆԱՆ-ի հարյուրավոր բարձրաստիճան աշխատակիցների․ NBC News

Թրամփը պատրաստվում է աշխատանքից հեռացնել ՆԱՆ-ի հարյուրավոր բարձրաստիճան աշխատակիցների․ NBC News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս շաբաթ պատրաստվում է աշխատանքից հեռացնել Ներքին անվտանգության նախարարության հարյուրավոր բարձրաստիճան աշխատակիցների. հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Ըստ տեղեկության՝ Թրամփի վարչակազմն ունի «կենտրոնացված ծրագիր» և բարձր պաշտոններ զբաղեցնող մարդկանց ցուցակ: Աշխատողների կրճատումները գերատեսչություններում ընդհանուր կրճատումների մասն են, որոնք սկսվել են փետրվարի 14-ին և ազդել Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության, ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայության և Կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալության վրա:

Նախարարության կողմից վերահսկվող գերատեսչություններից այս շաբաթ ևս կարող են պաշտոնանկ արվել բարձրաստիճան աշխատակիցներ: Նպատակը ոչ թե անձնակազմի կրճատումն է, այլ այն աշխատակիցների հեռացումը, որոնք, իշխանությունների կարծիքով, կարող են խանգարել Թրամփի վարչակազմի կողմից դրված նպատակների իրականացմանը, նշել է NBC News-ը։

Հեռուստաընկերությունը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարությունը գլխավոր գործակալությունն է, որին հանձնարարված է կիրարկել երկրի ներգաղթի մասին օրենքները:

Ռազմագերիներ