25 Մայ
2025
23.1° c ԵՐԵՎԱՆ
10.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տիրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է 10 միլիոն դրամ գրավով

Տիրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է 10 միլիոն դրամ գրավով

Դատարանի որոշմամբ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը վերացվել է:

Ըստ փաստաբան Վարազդատ Հարությունյանի՝ կիրառվել է խափանման միջոցների համակցություն՝ 10 միլիոն ՀՀ դրամ գրավ և բացակայելու արգելք:

Մեղադրող կողմը առաջարկում էր ևս երեք ամսով երկարաձգել կալանքը, դատավորն, այդուհանդերձ, Տիրան Խաչատրյանի կալանքը փոխարինեց գրավով և չբացակայելու արգելքով։ Խաչատրյանն ազատ արձակվեց հենց դատարանի դալիճից՝ սահմանված գումարը վճարելու պայմանով։ Գրավը պետք է վճարվի եռօրյա ժամկետում:

Ռազմագերիներ