
Երուսաղեմի հայկական եկեղեցին ահազանգում է՝ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը մեղադրել է Իսրայելի իշխանություններին կրոնական կազմակերպության դեմ «անարդար, նպատակային և կեղտոտ հարկեր» գանձելու մեջ․ ասված է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի X-ում արված հրապարակման մեջ։
Երուսաղեմի քաղաքապետարանը ձգտում է բռնագրավել դարեր շարունակ իրեն պատկանող գույքը և այն աճուրդի հանել՝ 1994 թվականից ի վեր իբր գոյացած համայնքային պարտքերը հավաքելու համար:
«Եթե, Աստված մի արասցե, պատրիարքարանի միջնորդությունը մերժվի, Երուսաղեմի քաղաքապետարանը կալանք կդնի Պատրիարքարանին պատկանող անշարժ գույքի վրա և այն աճուրդի կհանվի՝ ենթադրյալ վիճելի պարտքերը վերականգնելու համար, որոնք երբեք չեն ապացուցվել դատական կարգով»,- ասվում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի տարածած հաղորդագրության մեջ։